Իսրայելցի գիտնականները հայտնագործել են տաքացնող սարք բժշկական դիմակներն էլեկտրականությամբ, մասնավորապես, բջջային հեռախոսի լիցքավորման սարքի օգնությամբ ախտահանելու համար, ՌԻԱ Նովոստի-ն հայտնել է Իսյարելի տեխնոլոգիական ինստիտուտից (Տեխնիոն) պրոֆեսոր Յաիր Էյն-Էլին:
«Դա տեղի է ունեցել կարանտինի օրերին: Ամբողջ բաժինը (ինստիտուտում – խմբ.) փակ էր, իսկ ես աշխատավայրում էի ստուգելու համար, որ ամեն ինչ կարգին է: Ես գտվում էի իմ գրասենյակում, երբ ստացա առաքիչի զանգը: Նա բերել էր մի տուփ բժշկական դիմակներ»,-պատմել է Էյն-Էլին:
Պրոֆեսորը, որին չէր գոհացրել այն, թե որքան երկար կարելի է կրել մեկ դիմակը, ինչպես նաեւ հասկանալով, որ կա դիմակների պակաս, փորձել է հասկանալ, թե ինչն է սպանում վիրուսին:
«Այդ ժամանակ ԱՀԿ-ից ստացվում էին հաղորդագրություններ, որ վիրուսը կարելի է սպանել որոշակի ջերմաստիճանի դեպքում 15 րոպեի ընթացքում: Եւ ես որոշեցի վերցնել դիմակը, որն իմ ձեռքերում էր, եւ դնել այն տանը վառարանի մեջ: Ես թողել էի դիմակը 70 աստիճանի ներքո ամբողջ գիշերը, իսկ առավոտյան նկատել, որ այն գտնվում է նորմալ վիճակում: Եւ այսպես, ակնհայտ է, որ վառարան ունեցողները դա կարող են հեշտությամբ անել, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ աշխատավայրում չունեն վառարան: Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե «վառարանը» տեղադրվի դիմակի ներսում: Այդկերպ ակնհայտ էր դարձել, որ անհրաժեշտ է տաքացնող տարրը տեղադրել դիմակի ներսում»,-ասել է Էյն-Էլին:
Նա նշել է, որ հեղինակների նպատակը տաքացման պարզ միջոց հայտնագործելն էր, որը կհամապատասխաներ յուրաքանչյուրին, եւ այդ ժամանակ ի հայտ էր եկել հեռախոսի լիցքավորման մասին գաղափարը:





























