Apple ընկերությունը` iPhone եւ iPad ապրանքանիշների շնորհիվ կարողացավ դառնալ աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը` առաջ անցնելով չորս տարի շարունակ այդ դիրքում գտնվող Google-ից: Նման տվյալներ է հրապարակել Millward Brown գործակալությունը: Apple ապրանքանիշի արժեքը մեկ տարում աճել է 84 տոկոսով եւ գնահատվում է 153 մլրդ, որը փաստացի հավասար է ընկերության կապիտալիզացիայի կեսին:
Ամենաթանկ 10 բրենդներից 6-ը ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու հեռահաղորդակցությունի ոլորտը:
Աշխարհի 10 ամենաթանկ ապրանքանիշերը.
1. Apple- 153 մլրդ դոլար (+84 տոկոս)
2. Google - 111 մլրդ դոլար (-2 տոկոս)
3. IBM – 101 մլրդ դոլար (+17 տոկոս)
4. McDonald`s 81 մլրդ դոլար (+23 տոկոս)
5. Microsoft 78.2 մլրդ դոլար (+2 տոկոս)
6. Coca-Cola 73.8 մլրդ դոլար (+8 տոկոս)
7. AT&T 69.9 մլրդ դոլար (առանց փոփոխությունների)
8. Marlboro 67.5 մլրդ դոլար (+18 տոկոս)
9. China Mobile 57.3 մլրդ դոլար (+9 տոկոս)
10. General Electric 50.3 մլրդ դոլար (+12 տոկոս)





























