Կիրակի Իրանի արդարադատության նախարարի մարդու իրավունքների եւ միջազգային գործերով տեղակալն ու Արտահանձնման հանձնաժողովի նախագահ Մահմուդ Աբասին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է փոխանակել կալանավորներին ուրիշ երկրների հետ հումանիտար քաղաքականության հիման վրա եւ համավարակի ժամանակաշրջանի կապակցությամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Աբասին հայտնել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում Իրանին հաջողվել է վերադարձրել երկիր 108 իրանցի կալանավորի Վրաստանից, ինչպես նաեւ ուղարկել է մի շարք կալանավորներ ուրիշ երկրներ՝ իրենց հայրենիք:
Նա ընդգծել է, որ կալանավորներին փոխանակելն արդարացված է Իրանի հումանիտար քաղաքականության համատեքստում եւ հավելել, որ ավելի քան 2000 աֆղանցի կալանավոր պատրաստ է վերադառնալ հայրենիք:
Աբասին նաեւ մտահոգություն է հայտնել ԱՄԷ-ում իրանցի կալանավորների առողջական վիճակի շուրջ՝ ընդգծելով, որ այդ երկրում նրանք զրկված են տարրական հումանիտար իրավունքներից՝ ներառյալ հյուպատոսական ծառայություններն ու արդարացի դատարանը:





























