Ավարտվել են Իրանի Բուշերի ԱԷԿ-ի ռեակտորի մեջ միջուկային վառելիքի ներբեռնման աշխատանքները, հայտնում է FARS գործակալությունը։ Կայանը գործարկվել է մայիսի 8-ին,սակայն նրա միացումը էներգոցանցին տեղի կունենա երկու ամսից։ Բուշերի ԱԷԿ-ը կարտադրի տարեկան 1000 ՄՎտ էլեկտրաէներգիա։
Կայանի ռեակտոր ուրանային վառելիք ռուս մասնագետները լցրել էին 2009 թվականի հոկտեմբերին, սակայն ընթացիկ տարվա փետրվարի վերջին վառելիքը ռեակտորից դատարկվել էր։ ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասկեր Սուլթանիեի խոսքով, վառելիքը դատարկվել էր ռուսական կողմի խնդրանքով՝ տեխնիկական շտկումների համար։
Բուշերի ԱԷԿ-ը կառուցվել է 1995 թվականին Ռուսաստանի եւ Իրանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ դոլար է։




























