Համազգային ընտրությունները Թաիլանդում տեղի կունենան 2011 թվականի հուլիսի 3-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Խորհրդարանը կարձակվի մայիսի 10-ին»,- հայտարարել է երկրի վարչապետ Ապխիսիտ Վատանայագորնը։
Թաիլանդում ընտրությունները պետք է տեղի ունենային հունիս-հուլիս ամիսներին, սակայն կառավարությունը ճշգրիտ օրը չէր նշել։





























