Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ամենեւին չի մեղադրում  հանրապետության կառավարությունը փոխելու անհրաժեշտության մասին իր հայտարարության համար: Այս մասին հունիսի 22-ին խորհրդարանում կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ Ծառուկյանն անընդհատ հղում է կատարում հունիսի 5-ի իր հայտարարությանը, երբ նա քննադատեց երկրի ղեկավարությանը: Սակայն, ըստ պատգամավորի, պարզ չէ, թե ինչ է ասել Ծառուկյանը, ինչ չէին ասել մյուսները:

Պատգամավորի խոսքով՝ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը նույնպես քննադատել է իշխանություններին, սակայն իշխանությունները նրա դեմ ոչ մի քրեական գործ չեն հարուցել, չնայած «ԼՀ»-ի ընտրազանգվածը համեմատելի է «ԲՀ»-ի ընտրազանգվածի հետ:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կարելի է շնորհավորել, քանի որ իր գործունեության ողջ պատմության ընթացքում այն վերջապես սկսեց ուղիղ եւ հստակ խոսել, եւ նրան տալիս են այդպիսի հնարավորություն»,- հեգնանքով ասաց Նիկոլ Փաշինյանի համակիրը: