Մայիսի 10-ին եւ 11-ին ցիկլոն ի ազդեցությունը հանրապետությունում կթուլանա, տեղումներ կգրանցվեն միայն երեկոյան ժամերին՝ հիմնականում  հյուսիսային շրջաններում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Մայիսի 10-ին եւը 11-ին մայրաքաղաքում անձրեւի հավանականությունը փոքր է։ Իսկ ահա մայիսի 12-ին հարավ-արեւմուտքից հանրապետության տարածք կթափանցի նոր ցիկլոն, ինչով պայմանավորված՝ շրջանների զգալի մասում կլինի անձեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում կդիտվի կարկուտ»,- նշեց նա։

Ամփոփելով՝ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց նաեւ, որ մայիսի 10-ի եւ 11-ին օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կբարձրանա +4 +6 աստիճանով, իսկ մայիսի 12-ին՝ նույնքան աստիճանով կնվազի։ «Երեւանում գիշերը կլինի +10 +12, ցերեկը՝ +22 +24 աստիճան տաքություն»,- նշեց «Հայպետհիդրոմետի» ներկայացուցիչը։