Վարշավան հյուրընկալում է Լեհաստան-Վրաստան տնտեսական գործընկերության հանձնաժողովի երկօրյա նիստը, հայտնում է վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությունը:
Ինչպես ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, հանդիպմանը կմասնակցեն Վրաստանի էկոնոմիկայի, ԱԳ, գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաեւ տուրիզմի եւ ներդրումային գործակալությունների ներկայացուցիչները:
«Կողմերը կքննարկեն երկու պետությունների միջեւ տնտեսական ոլորտում գործընկերության հարցերը»,-ընդգծել է Կալանդաձեն:





























