ՀՀ ԱԺ-ն իրավունք ունի չեղարկել սահմանադրական հանրաքվեն: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Մասնավորապես, պատգամավոր Արման Բաբաջանյանը նախարարից հետաքրքրվեց, թե արդյոք Սահմանադրությունում տեխնիկական փոփոխություններից բացի բովանդակալից փոփոխություններ են նախատեսվում:

Բադասյանը չհամաձայնեց այդ մտքի հետ՝ նշելով, որ փոփոխությունները բովանդակալից են: