Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ դատավորների անփոխարինելիության սկզբունքը չափազանց կարեւոր երաշխիք է: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովը խորհուրդ է տալիս մեծ զգուշությամբ վերաբերվել ցանկացած փոփոխության, որը ինչ-որ կերպ կապված է այդ սկզբունքի հետ:

Նախարարը նաեւ նշեց, որ ՎՀ եզրակացության մեջ ասվում, է որ փոփոխությունների նպատակը ժողովրդավարության նվազեցումը չէ:

Նշենք, որ ՎՀ եզրակացության 82-րդ կետում ասվում է, որ հանձնաժողովը ափսոսանք է հայտնում այն կապակցությամբ, որ ՀՀ ԱԺ-ն օրակարգում ներառել է ծրագիրն այն օրը, երբ հրապարակվել է հանձնաժողովի կարծիքը: Հանձնաժողովը նաեւ նշել է, որ տվյալ նախաձեռնությունը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքին: Այլ վիճելի հարց է օրինագծի ուղարկումը ՍԴ, ինչը ԱԺ-ն չի արել: Նշենք, որ ՎՀ խորհուրդների համաձայն՝ տվյալ նախաձեռնությունը պետք է ուղարկվի ՍԴ: