Հաքերների հարձակումների արդյունքում Hotmail փոստային ծառայություններում ջարդվել են ավելի քան 10 հազար էլեկտրոնային փոստեր։ Օգտագործողների անձնական կոդերն այնուհետեւ բացեիբաց տեղադրվել են այլ կայքերում։ Գողացված տվյալների մեծ մասը պատկանում է եվրոպացի օգտագործողներին։

Microsoft ընկերությունը, որին պատկանում է այդ սերվիսը, հայտարարել է, որ այժմ հետաքննում է կատարվածը։ Microsoft-ը իր օգտագործողներին խորհուրդ է տվել անհապաղ փոխել իրենց ծածկագրերը։

Hotmail-ը, որ սպասարկում է շուրջ 300 մլն մարդկանց, հանդիսանում է աշխարհում ամենամեծ անվճար փոստային ծառայություններից մեկը։ Microsoft ընկերությունն այն ձեռք է բերել 1997թ՝ 400 մլն դոլարով։