Երեքշաբթի օրը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը դատապարտվել է 11 տարի 2 ամիս ազատազրկման: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարեւը:
Ըստ նրա՝ դատավորները որոշում են կայացրել առգրավել նախկին նախագահին պատկանող գույքը:
Փաստաբանի խոսքով՝ պաշտպանությունը այս դատավճիռը համարում է անարդար եի մտադրություն ունի առաջիկայում բողոքարկել այն ավելի բարձր ատյանում: Ավելի վաղ բանավեճի ընթացքում դատախազներն առաջարկել էին Աթամբաեւին 15 տարվա ազատազրկման դատապարտել:
Պետության նախկին ղեկավարը, որը բազմիցս հերքել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները եւ դատավարությունը քաղաքական հետապնդում է համարում, դատավորների կողմից մեղավոր է ճանաչել Ղրղզստանի Քրեական օրենսգրքի «Կոռուպցիա» հոդվածով: Մասնավորապես, դատարանը որոշում կայացրել է, որ Աթամբաեւը ներգրավված է 2013 թվականին քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաեւին բանտից ապօրինի ազատելու մեջ:
Ըստ պաշտոնական վարկածի՝ բանտարկյալը մահացու հիվանդ էւ ճանաչվել եւ այդ պատճառով ազատ էր արձակվել, ինչից հետո նա անմիջապես հեռացել էր Ղրղզստանից: Հետագայում պարզվել էր, որ բժշկական եզրակացությունը կեղծվել էր: Աթամբաեւից բացի, գործում ներգրավված է 19 մարդ:





























