Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է հուլիսի 4-ից Անգլիայում սահմանափակումների թուլացման հերթական փուլի մասին, հայտնում է BBC News-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը խորհրդարանում ելույթի ընթացքում հայտնել է, որ Անգլիայում հուլիսի 4-ից կբացվեն ռեստորանները, բարերը եւ վարսավիրանոցները:
Կբացվեն նաեւ կինոթատրոնները, թանգարանները եւ ժամանցի այլ վայրերը, սակայն մարզադահլիճները փակ կմնան:





























