Microsoft կորպորացիան մոտ է Skype-ը 7-8 մլրդ դոլարով գնելու գործարքի ավարտին:

Պաշտոնապես, գործարքի մասին կարելի է հայտարարել արդեն այսօր` մայիսի 10-ին: Այդուհանդերձ, բանակցությունները դեռ չեն ավարտվել եւ գործարքը կարող է նաեւ չկայանալ, գրում է Gazeta.ru-ն:

Skype-ի պարտքային պարտավորությունները հաշվիչ առնելով, փաստացի Microsoft-ը այդ ընկերությունը ձեռք բերելու վրա կծախսի 8,5 մլրդ դոլար:

Skype-ի եւ Microsoft-ի ներկայացուցիչները ներկայումս անհասանելի են մեկնաբանությունների համար:

Նշենք, որ Skype-ի տեսաձայնային ծառայությունը ցանկացել է գնել նաեւ Facebook-ն ու Google-ը:

Facebook-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը Skype-ի տեսաձայնային ծառայության համար առաջարկել էր 3-4 մլրդ դոլար: