Այն, ինչ երեկ տեղի ունեցավ մեր երկրում, ևս մեկ անգամ եկավ փաստելու, որ Հայաստանի Հանրապետությունը «մեկ հոգեկան հիվանդ էակի» ձեռքում է։ Այս մասին այսօր`հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը` անդրադառնալով Սահմանադրության  փոփոխություններին։

Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Սոնա Աղեկյանն ասաց. «Ցավալի իրականություն է, գիտե՞ս, Նիկո´լ, դու դասալիք ես և թերուս, սակայն այսօր դու ողջ ժողովրդին, ովքեր ունեն ազգային հերոսներ, ունեն գիտնականներ, ներողություն, բայց դրել ես հիմարի տեղ»:

Նրա խոսքով` այն անձինք, որոնք երեկ Ազգային ժողովի դահլիճում որոշում կայացրեցին Սահմանադրական դատարանի վերաբերյալ, անելիք չունեն այնտեղ, քանի որ կայացրել են տրամաբանությունից և օրենքից դուրս որոշում.

«Դու հիմա՞ր ես, հասկացանք որ հիմար ես, բա ո՞ւր  է կախարդական փայտիկդ: Այն ոչխարները, այն անձինք, որոնք  այսօր պատգամավոր են աշխատում, պետք  է այսօր հեռանան, ամոթ ունենան, նամուս, հայի թասիբ, ի վերջո կրում են հայկական ազգանուններ, ո՞վ է նրանց իրավունք տվել առանց որևէ ընդդիմադիրի ելույթի  օրենք ընդունել:

Ո՞վ է այն  նախկինում լրագրողը, որն ամբիոնի մոտ կանգնած`երեկ հրապարակում էր  Սահմանադրական դատարանի մասին որոշումը, որին կիրակի օրը ծեփել էիր պատերին կուսակցության նիստում:

Ո՞վ է այդ   Վահագն Հովակիմյանն իր անցած կյանքով, որ անցած ուղի, գիտելիքներ, հնտություններ, կարողություններ  ունեցող արդարադատության դասի  տարբեր աստիճաններ ունեցող դատավորների մասին որոշումներ ընդունի, և այդ ամենին չմասնակցի Սահմանադրական դատարանը: Ինչի՞ եք վերածել Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Աղեկյանը:

Ըստ Հ/Կ նախագահի՝ երեկ տեղի ունեցածը լավագույն առիթն է իշխանությանը պատասխանատվության ենթարկելու և այն մարդիկ,  ովքեր մտահոգ են Հայաստանի ապագայի համար, պետք է  գան իշխանության և երկիրը հանեն  այս բարդ իրավիճակից:

«Լսիր` քեզ ինչ եմ ասում Նիկո´լ, մեր երկրում կան թասիբով նամուսով տղերք, կան հայուհիներ, ովքեր անհանգստացած են Հայաստանի ներկա իրավիճակով:

Էնպես որ Նիլո´լ, երեկվա ձեր կայացրած որոշման համար դուք պատասխան եք տալու»,- ասաղ Սոնա Աղեկյանը: