Շուրջ 50 երիտասարդներ մայիսի 11-ից մինչեւ օգոստոսի 10-ը Վայոց Ձորում կիրականցնեն Զորաց եկեղեցու, հրեական գերեզմանոցի, Սպիտակավորի, Թանահատի, սուրբ Խաչի, Ջրոովանիք եւ Նորավանքի տարածքների մաքրման ու կանաչապատման աշխատանքները: Առաջինն  այդ շարքում Զորաց եկեղեցին է, միջոցառումը իրականացվում է Բրիտանական խորհրդի ACTIVE CITIZENS ծրագրի շրջանակում:

Բացի այդ, մարզի երիտասարդների նախաձեռնությամբ կկազմակերպվեն փայտամշակման դասընթացներ, շախմատի ակումբ, Եղեգնաձորում կբացվի մանկական այգի, կթարմացվեն Վայքում գործող  պարի խմբակի սաների հագուստները, Եղեգնաձորում կտեղադրվեն նոր աղբամաններ ու ցուցանակներ:

Իրենց նախաձառենություններում հայ երիտասարդներին կօգնեն եւ կաջակցեն Միացյալ Թագավորության Բրեդֆորդ համայնքի 12 ներկայացուցիչը: Հենց այդ նպատակով նրանք ժամանելու են Հայաստան եւ մասնակցելու են փորձի փոխանակման ծրագրին, մշակելու համատեղ գործունեության ծրագրեր եւ հետագայում կիրառելու երկուստեք ձեռք բերված դրական փորձառությունը: Հուլիսին Բրեդֆորդ կմեկնեն արդեն հայ երիտասարդները` ծանոթանալու այդ համայնքի բնակիչների սոցիալական նախաձեռնություններին` այսպիսով կապ հաստատելով Հայաստանի եւ Միացյալ Թագավորության երկու համայնքների միջեւ:

ACTIVE CITIZENS ծրագիրը մեկնարկել է Վայոց Ձորի մարզում 2010 թվականին: Ծրագրի մասնակից 30 երիտասարդներ մասնակցել էին դասընթացների, որից հետո էլ ձեռնամուխ են եղել սեփական ծրագրերի իրականացմանը:

Նշենք, որ 14-րդ դարում կառուցված Զորաց եկեղեցին եզակի է իր հորինվածքով եւ ճարտարապետական լուծումներով: Զորաց եկեղեցին կառուցվել էր պատերազմ մեկնող զինվորների համար, որոնք մարտից առաջ գալիս էին եկեղեցի սուրբ հաղորդություն եւ օրհնություն ստանալու համար: