Մասնագետները պարզել են, թե ինչ հիվանդություններով է տառապել էվոլյուցիոն տեսության հեղինակ Չառլզ Դարվինը:
Պարզվել է, թե Դարվինի մոտ եղել է պարբերական փսխման ախտանիշ, Չագասի հիվանդություն եւ խոց, որի հարուցիչը Helicobacter pylori-ն է: Գիտնականները կարծում են, որ Դարվինը հիվանդացել է Չագասի հիվանդությամբ, երբ Արգենտինայում նրան խայթել է մի միջատ:
Ըստ հեղինակների, երեք հիվանդությունն էլ այժմ բուժվող են: Գիտնականները նշել են նաեւ, որ Դարվինը մահացել է սրտանոթային հիվանդությունից:
Ավելի վաղ գիտնականների մեկ այլ խումբ հայտնել էր, որ Դարվինը Ասպերգերի համախտանիշով է տառապել, որը աուտիզմի տարատեսակներից է:





























