Վատ լուրն այն է, որ այն մարդիկ, որոնք ցուցադրաբար դիմակ չէին դնում, նույնիսկ տուգանվելուց հետո ցուցադրաբար դիմակներ չէին կրում , հիմա կորոնավիրուսը հարմարավետ տեղավորվում է այդ մարդկանց շրջանում: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ կարող տվյալներ հրապարակել, բայց այն բոլոր մարդիկ, որոնք այդ լուրերը տարածում էին, հիմա ալիքաձեւ տարածվում է: Այդ մարդիկ չեն ուզում ասել, որ վարակվել են, բայց մենք գիտենք: Այդ մարդիկ, որ քարոզ էին անում, որ կորոնավիրուս չկա, մի մասը հոսպիտալացված են, մի մասը սպասում են հոսպիտալացման: Հեսա կահազանգեն՝ բա ինչի՞ մեզ չեք հոսպիտալացնում, ընդդիմադիր ենք դրա համա՞ր:
Մի մասը գնում թաքուն տեղերում են հոսպիտալացվում, շրջապատից թաքցնելով, որ կորոնավիրուսով հիվանդ են»,-ասաց Փաշինյանը:











