Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ պատրաստ է 2022-ին հանրաքվե անցկացնել իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ, եթե այս գաղափարի կողմնակիցները բավականաչափ ստորագրություններ հավաքեն: Նրա ելույթը հեռարձակվել էր պետական ​​հեռուստատեսությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«2022 թվականի հունվարի 10-ին հնարավոր կլինի ստորագրահավաքներ անցկացնել նախագահ [Վենեսուելա Նիկոլաս] Մադուրոյի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հանրաքվեի համար: Անկացողները ստորագրություններ հավաքելու համար կարող են փողոց դուրս գալ»,- ասել է Մադուրոն: Նա ստանձնել էր պաշտոնը 2019-ի հունվարի 10-ին: Նրա կառավարման ժամկետը լրանում է 2025 թվականի հունվարի 10-ին:

Վենեսուելայի առաջնորդը հիշեցրել է, որ այս տարի անցկացվելու են Ազգային գագաթնաժողովի (ընդդիմության կողմից վերահսկվող միապալատային պառլամենտ) ընտրությունները, իսկ 2021-ին՝ քաղաքապետերի ընտրությունները: «Վենեսուելայում անկախ ժողովուրդը քվեարկության միջոցով է որոշում, թե ով կարող է պաշտոններ զբաղեցնել եւ ով՝ հեռացվել»,- շեշտել է Մադուրոն:

Վենեսուելայի սահմանադրության համաձայն՝ կես ժամկետի լրանալուց հետո Մադուրոն կարող է հանրաքվե իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ: