2020-ին ՀՀ-ում կա մեկ ճգնաժամ, դա կորոնավիրուսի ճգնաժամն է, մնացած ճգնաժամերը բխում են դրանից. եթե այս ճգնաժամը լուծենք, մնացածը գնալու են ելման կետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես խնդրեցի ինձ տեղեկանք տալ, թե որ ընդդիմադիր ուժերն են եւ ինչ ծավալով է, որ այս ընթացքում հանդես են եկել հակահամաճարակային կանոնները պահպանելու կոչերով, գոնե մի անգամ: Այդ տեղեկանքը A4 ֆորմատով թղթի ընդամենը 1/5-րդ մասն էր կազմում: Մյուսները ընդհակառակը, սպասում են կորոնավիրուսը աճի, որ ինքը բարգավաճի»: