Իսրայելը երկարաձգել է օտարերկրացիների մուտքի արգելքը մինչեւ օգոստոսի 1-ը, համապատասխան ծանուցումը ստացել են օտարերկրյա ավիաընկերությունների ներկայացուցիչները, հայտնում է իսրայելական Ynet գործակալությունը:

«Ցանկացած երկրից ուղեւորներին, ովքեր չեն հանդիսանում Իսրայելի քաղաքացի կամ մշտական ​​բնակիչ, արգելվում է մուտք գործել Իսրայել պետություն, այդ թվում՝  տարանցիկ թռիչքներին, բացառությամբ այն ուղեւորների, ովքեր ունեն հատուկ թույլտվություն (Իսրայելական) Բնակչության եւ միգրացիայի վարչությունից»,- գործակալությունը մեջբերում է օդանավակայանների կողմից ավիաընկերության ներկայացուցիչներին ուղարկված հաղորդագրությունը:

Օտարերկրացիների մուտքի արգելքը Իսրայելում ուժի մեջ էր մտել մարտի կեսերից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: