ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական մետալուրգիական ընկերությունների դեմ, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվել հետեւայլ ընկերությունների դեմ՝ Գերմանիայում Mobarakeh Steel-ի դուստր ընկերության՝ Tara Steel Trading GmbH-ի, ԱՄԷ-ում տեղակայված վաճառքի 3 գործակալների դեմ, որոնց բաժնեմասերի մեծ մասը պատկանում է Իրանում Metil Steel պողպատաձույլ ընկերությանը:

Ֆիննանխի հայտարարության համաձայն՝ վաճառքի գործակալները « Mobarakeh Steel արտադրանքի արտասահմանյան վաճառքից ամեն տարի տասնյակ միլիոնավոր դոլարներ են գեներացրել՝ զգալի ներդրում կատարելով Իրանի պողպատի, ալյումինի, պղնձի եւ երկաթի ոլորտներում»:

ԱՄՆ ֆիննախի տվյալներով՝ Mobarakeh Steel ընկերությունը  շերտավոր պողպատի խոշոր արտադրողն է Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, եւ դրա մասնաբաժինը կազմում է Իրանի ՀՆԱ 1 տոկոսը: