Իրանն իր տրամադրության տակ ունի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենը հիվանդության պատճառով վախճանվել է մայիսի 2-ից՝ ամերիկացի հատուկ ծառայության աշատակիցների կողմից Պակիստանում իրականացված գործողությունից առաջ։
«Ինչո՞ւ ամերիկացի զինվորականներն ու ԱՄՆ-ի ուժային կառույցները հրաժարվեցին ցույց տալ բեն Լադենի մարմինը եւ այն նետեցին ծովը, եթե իրականում ձերբակալել եւ սպանել էին նրան։ Մենք ճշգրիտ տեղեկություն ունենք, որ բեն Լադենը մահացել է որոշ ժամանակ առաջ եւ մենք դա ապացուցող փաստաթղթեր ունենք»,- Իրանի ինֆորմացիայի նախարար Հեյդար Մոսլեհիի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։




























