Հաքերներին հաջողվել է շրջանցել iOS 14-ի պաշտպանությունն ու կոտրել օպերացիոն համակարգի նոր տարբերակով iPhone-ը: Դա տեղի է ունեցել շուրջ մեկ շաբաթ անց, երբ թողարկվել էր օպերացիոն համակարգի բետա-տարբերակը, հաղորդում է  Lenta-ն՝ հղում անելով iPhoneHacks-ին:

Գրոհը հնարավոր էր դարձել checkm8-ի խոցելիության շնորհիվ, որը կապված է սարքի հիշողության հետ: checkra1n նախագծի մասնակիցները ներկայացրել էին իրենց թվիթերյան էջերում iPhone-ի աշխատանքային սեղանների սքրինշոթերը խանութի կողմից դրանցում տեղադրված Cydia-ով, որն անհրաժեշտ է ծրագրային ապահովումը կոտրված սարքերի վրա ներբեռնելու համար: Պարբերականի խոսքով՝ ջեյլբրեյքը հաջողվել էր տեղադրել 2017 թվականին թողարկված iPhone X-ի վրա, որն աշխատում էր iOS 14 բետա-տարբերակով:

Լրագրողները նկատել էին, որ լիարժեք ԾԱ-ն սմարթֆոնի նոր օպերացիոն համակարգը կոտրելու համար կթողարկվի ավելի վաղ, քան նախատեսվում էր: Ընդ որում՝ դրա թողարկումն ակնկալվում է լավագույն դեպքում աշնանը: «Դեռեւս շատ աշխատանք է սպասվում, խնդրում ենք հետեւել նորություններին եւ լցվել համբերությամբ»,-պարզաբանել է հաքերներից մեկն իր թվիթերյան էջում՝ DanyL931 նիքով:

Պարբերականը նաեւ ուշադրությունը սեւեռել էր առ այն, որ ներկայում հնարավոր է միայն iPhone X-ն ու ավելի վաղ թողարկված սմարթֆոնները կոտրել: Դա կապված է հանգամանքի հետ, որ հիշատակված checkm8 էքսփլոյթն անդրադառնում է սարքերին, որոնք թողարկվել են նախքան 2017 թվականը: Հավանաբար, հաքերներին հաջողվում է կոտրել iOS 14-ն արդի սարքերի վրա նոր խոցելի հատկանիշներ փնտրելու միջոցով:

Մայիսի վերջին Unc0ver խմբավորման մասնակիցները զեկուցել էին iOS 13.5-ի հիման վրա աշխատող ցանկացած iPhone-ի համար ջեյլբրեյքի թողարկման մասին: Գրոհը հնարավոր էր դարձել «զրոյական օրվա խոցելիության» միջոցով: Ընդ որում՝ ավելի վաղ լրագրողները ենթադրում էին, որ արդի օպերացիոն համակարգի պաշտպանությունը շրջանցելը հաջողվել էր համացանցում iOS 14-ի արտահոսքի շնորհիվ: