Ճապոնիայում մշակված ռոբոտը ուլտրամանուշակագույն ճառագայթումով մաքրում է տարածքը կորոնավիրուսից: Այն մշակել է Farmroid ընկերությունը գրիպի դեմ պայքարի համար: Ռոբոտը կարողանում է մաքրել հատակն ու պատերը: Ընկերությունը մտադիր է սկսել նման ռոբոտների վաճառքը հուլիսից, հաղորդում է Asahi թերթը:
UV Buster սարքն ունի ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելի քայքայիչ հատկություններ, քան սովորական ուլտրամանուշակագույն ճառագայթումը:
Ռոբոտն ունակ է ոչնչացնել մինչեւ 99,9% գրիպի վիրուս 2,5 վայրկյանում մինչեւ 10 սմ հեռավորության վրա:
Նիհոնի համալսարանի բժշկական ֆակուլտետին կից հիվանդանոցում, որտեղ անցկացվել է փորձը, պնդում են, որ կորոնավիրուսը ոչնչացվել է Farmroid-ի մշակման միջոցով: Պրոֆեսոր Յասուհիր Գոնը, ով պուլմոնոլոգիա է դասավանդում Նիհոնի համալսարանում, պատմել է, որ հոսպիտալը մտադիր է ձեռք բերել այդ սարքը՝ կորոնավիրուսի տարածումը թույլ չտալու եւ երկրորդ հնարավոր ալիքին պատրաստավելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ընկերության ներկայացուցիչները խոստանում են գնորդներին ուրախացնել մատչելի գնով եւ մրցակցություն ստեղծել արտասահմանյան նմանատիպ սարքերի հետ: Ընկերությունը մտադիր է նաեւ պատվերներ ընդունել եւ մտադիր չէ վաճառել մասնավոր անձանց:





























