NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը վաճառել է «Այ-Էս-Ջի» ապահովագրական ընկերությունը, որի հիմնադիրն է «Միկա Լիմիթեդը»։ «Այ-Էս-Ջի»-ն վաճառվել է մեկ այլ ապահովագրական ընկերության՝ «Ռասկոյին», որի բաժնետոմսերի 94,83%-ը պատկանում է «Արդշինինվեստբանկի» հետ փոխկապակցված «Ռեգիոն» ֆինանսաարդյունաբերական կորպորացիա ՓԲԸ-ին։

Գործարքի արդյունքում «Այ-Էս-Ջի»-ն կդադարեցնի իր գործունեությունը, իսկ նրա ապահովագրական պորտֆելը կփոխանցվի «Ռասկոյին»։

«Այ-Էս-Ջի» ընկերությունը հիմնականում զբաղվում է ավիափոխադրումների ռիսկերի ապահովագրությամբ։ Սա հայկական ապահովագրական շուկայում միակ ընկերությունն էր, որ հրաժարվեց զբաղվել պարտադիր ավտոապահովագրությամբ։