Facebook ընկերության հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգը կորցրել է ավելի քան 7 մլրդ դոլար անձնական ունեցվածքից, քանի որ մի շարք ընկերություններ որոշել էին դադարեցնել տեղադրել գովազդ սոցիալական ցանցում, գրում է Fox Business-ը։
Ուրբաթ Facebook-ի ակցիաներն ընկել են 8.3 տոկոսով՝ կրճատելով ընկերության շուկայական արժեքը 56 մլրդ դոլարով այն բանից հետո, երբ բրիտանա-հոլանդական Unilever ընկերությունը միացել էր սոցցանցի հարթակից իր գովազդը դադարեցնելու արշավին։
Այժմ Ցուկերբերգի կարողությունը կազմում է 82.3 մլրդ դոլար, եւ նա զբաղեցնում է միլիարդատերերի ցանկում 4-րդ հորիզոնականը Ջեզ Բեզոսից, Բիլ Գեյթսից եւ Բերնար Առնոյից հետո Bloomberg-ի գնահատմամբ։
Ավելի վաղ ընկերությունները որոշել էին դադարել տեղադրել իրենց գովազդը Facebook-ում եւ Instagram-ում #StopHate4Profit campaign արշավի շրջանակում։
Արշավի կողմնակիցները համարում են, որ Facebook-ը նպաստում է սպիտակների գերազանցության հռետորաբանության կողմնակիցներին եւ չի անում բավականաչափ քայլեր, որպեսզի դադարեցնի ատելությունը սոցցանցերում։




























