ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ-թիկունքի պետ, գնդապետ Նելսոն Սողոմոնյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին:
ԼՂՀ նախագհաի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահի մեկ այլ հրամանագրով` գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար, գնդապետ Կամո Վարդանյանին:





























