Պաշտոնական Երեւանը պետք է հանդես գա ավելի կոշտ հայտարարություններով` Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ եւ միջազգային հանրությունից կոնկրետ պատժամիջոցներ պահանջի Բաքվի համար: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ միջազգային հանրության ամորֆ հայտարարությունները` ուղղված երկու կողմերին, արդյունք չեն տալիս, եւ արդեն հասել է ժամանակը, որ միջնորդները կոնկրետ դիմեն ագրեսիվ գործողությունների նախաձեռնողին: Հակառակ դեքում, ըստ պատգամավորի, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները կարող են հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: «Թեպետ, դե ֆակտո, Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի»,- շեշտել է Կարապետյանը:





























