«Օրինաց երկիր» կուսակցությունը առաջարկում է նախարարություններն ու գերատեսչությունները տարածել Հայաստանի ողջ տարածքով, ինչը կնպաստի երկրի մարզերի հավասարաչափ զարգացմանը։ Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց ՕԵԿ պատգամավոր, Տարածքային ղեկավարման հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը։
Նրա խոսքով, դա կօգնի, որ բուհերի շրջանավարտները եւ մասնագետները չլքեն իրենց քաղաքները եւ աշխատանք գտնելու հույսով չտեղափոխվեն մայրաքաղաք։
Մարգարյանն առաջարկել է Մշակույթի նախարարությունն, օրինակ, տեղափոխել Գյումրի։





























