Ամերիկյան Միսիսիպի նահանգի քաղաքական գործիչները ձեռնարկել են կարեւոր քայլ, որպեսզի հեռացնեն կոնֆեդերատների խորհրդանիշը նահանգի դրոշից, հաղորդում է BBC News-ը։

Շաբաթ Կոնգրեսի երկու պալատները քվեարկել են դրոշի փոփոխության գործընթացի մեկնարկը տալու համար։

Միսիսիպին ԱՄՆ վերջին նահանգն է, որի դրոշի վրա դեռեւս կա կոնֆեդերատների խորհրդանիշը։

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ բռնկված բողոքի ցույցերից եւ անկարգություններից հետո Ամերիկայում դիտարկում են կոնֆեդերատների խորհրդանիշը՝ որպես ռասիստական նշան։

1861-1865 թվականներին այդ դրոշն օգտագործվել է այն ամերիկյան նահանգների կողմից, որտեղ ծաղկել է ստրկատիրությունը։ Սակայն արդյունքում այդ նահանգները պարտվել էին Քաղաքացիական պատերազմում, որից հետո աֆրոամերիկացիները ստացել էին ազատություն։

Եթե օրենքն ընդունվի, հանձնաժողովը կմշակի նոր դրոշի դիզայնը, որի հարցով քվերակությունը կկայանա նոյեմբերին։