ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռեթվիթ է արել, այնուհետեւ հեռացրել Ֆլորիդայում իր կողմնակիցներից մեկի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նա բղավում է ցուցարարներին «սպիտակ իշխանություն»՝ կանգնած նախագահի վարչակազմի առջեւ, հաղորդում է Reuters-ը։
Նախագահի տեղադրած տեսանյութն անմիջապես ենթարկվել էր քննադատության Սենատում միակ աֆրոամերիկացի Թիմ Սքոթի կողմից։
Տեսանյութում, որն ավելի ուշ հեռացվել էր ԱՄՆ նախագահի էջից, նրա կողմնակիցները եւ ընդդիմադիրները միմյանց ցենզուրայից դուրս բառեր են ուղղում։
Սենատոր Սքոթի խոսքով՝ անկասկած Դոնալդ Թրամփը չպետք է տեղադրել այդ տեսանյութը եւ պետք է հեռացներ այն, ինչն ավելի ուշ արել էր։
Իրավիճակը մեկնաբանել էր նաեւ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջադ Դիրը, որը հավելել էր, որ Դոնալդ Թրամփը չէր լսել, թե ինչ է ասվում տեսանյութում մարդկանց կողմից, եւ այն ամենն, ինչ նա տեսել էր, իր կողմիակիցների կողմից աննախադեպ ոգեւորվածությունն էր։





























