«Օրինաց երկիր» կուսակցությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է Հայաստանի երիտասարդ ընտանիքներին միանվագ նպաստի վճարում: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Նա նկատել է, որ տվյալ օրինագծի ընդունումը խթանելու է ամուսնությունների, նաեւ հայկական ընտանիքներում ծնելիության աճին: Դա նաեւ կնպաստի արտագաղթի մակարդակի նվազեցմանը: «Նման պրակտիկա կիրառվում է արտերկրում, կարծում` այն օգտակար կլինի նաեւ Հայաստանի համար»,- ասել է նա:





























