Հայաստանում կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտություն կա, եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է այդ մասին։ Ազգային ժողովի ամբիոնից նման հայտարարությամբ հանդես եկավ Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նա ընդգծել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի պայքարել բացասական երեւույթների դեմ։ Շարմազանովի կարծիքով, այս ուղղությամբ իշխանությունների վարած քաղաքականությունն այնքան ակնհայտ է, որ այդ մասին խոսում են անգամ արմատական ընդդիմությունը եւ միջազգային կառույցները։
Ամփոփելով՝ նա նկատեց, որ հայ ազգի փրկությունը նրա միասնության մեջ է։ «Մեր ազգի փրկությունը հենց Հայաստան-Ղարաբաղ-Սփյուռք եռամիասնության մեջ է։ Եւ դա ասվում է նախագահի նախընտրական ծրագրում»,- ասաց պատգամավորը։





























