Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը եւ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանն այսօր` մայիսի 10-ին ընդունել են ԱՄՆ Ազգային ռազմական քոլեջի ուսանողներին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Պենտագոնի բարձրաստիճան սպաներ հանդիսացող ուսանողներին ներկայացվել են  անվտանգության երկկողմ եւ բազմակողմ խնդիրների շուրջ Հայաստանի մոտեցումները: Այդ ենթատեքստում  անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակին եւ վերջին զարգացումներին: