Արեւմտյան ափի հատվածի անեքսիայի հարցով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ծրագիրը կարող է սպասել կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Հանցը, հաղորդում է AP-ը:

Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիր է երկրին աջակցելը տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:

Մնացած ամեն ինչ, նրա խոսքով, կարող է սպասել:

Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել է, որ պատրաստ է սկսել անեքսիան արդեն այս շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին համապատասխան:

Հանցի հայտարարությունը բարդացրել է այդ առաքելությունն ու բացահայտել Իսրայելի կառավարության ներսում պառակտումը: