Քարերն ու աղյուսները, որոնք նախկինում կազմում էին Մեծ չինական պատի մի մասը, հայտնաբերվել են Սույչժում բնակավայրի տարածքում` լեռների մեջ, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը»:

Տեղի ֆերմերների շատ սերունդների մտքով անգամ չի անցել, որ գետնին թափված քարերն ու աղյուսները եղել են երբեմնի Մեծ չինական պատի մի մասը, ուստի անփութորեն դրանք օգտագործել են իրենց տները կառուցելու ժամանակ: Մեծ չինական պատի ամենահին հատվածները կառուցվել են շուրջ 2 հազար տարի առաջ: