Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարծում է, որ երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություն կատարածների հանդեպ պետք է կիրառել շատ խիստ միջոցներ, ընդհուպ մինչեւ քիմիական ճանապարհով ամլացնելը, սակայն համարում է, որ դա հնարավոր է միայն կամավորության սկզբունքով: Այս մասին ՌԴ նախագահն ասել է դատական համակարգի բարեփոխումներին նվիրված քննարկման ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Պատիժը պետք է հնարավորինս խիստ լինի: Պետությունը պետք է կիրառի ազդեցության բոլոր միջոցները: Ազատական մոտեցումն այստեղ բացարձակապես տեղին չէ»,- ընդգծել է Մեդվեդեւը: