Եվրամիությունը կառավարությունները համաձայնեցրել են 14 երկրներից կազմված ցուցակը, որոնց քաղաքացիների համար բաց են ԵՄ սահմանները:

Եվրամիության հայտարարության մեջ նշվում է, որ այդ երկրների քաղաքացիների ուղեւորությունների համար սահմանափակումները կհանվեն հուլիսի 1-ից:

Այդ երկրների թվում են՝

Ալժիր

Ավստրալիա

Կանադա

Վրաստան

Ճապոնիա

Չեռնոգորիա

Մարոկկա

Նոր Զելանդիա

Ռուանդա

Սերբիա

Հարավային Կորեա

Թաիլանդ

Թունիս

Ուրուգվայ

Չինաստան՝ փոխադարձության սկզբունքով

Ինչ վերաբերում է համաճարակաբանական իրավիճակին, վերոնշյալ երրորդ երկրները պետք է համապատասխանեն հետեւյալ չափանիշներին, մասնավորապես՝

- վերջին 14 օրում 100 000 բնակչին բաժին ընկող նոր դեպքերի թիվը, որը մոտ է ԵՄ միջին ցուցանիշին կամ դրանից ցածր է

- այդ շրջանում նախորդ 14 օրերի համեմատ դեպքերի թվի կայունություն կամ նվազում

- կորոնավիրուսի ընդհանուր արձագանք, այդ թվում՝ թեստավորում, հսկողություն, շփումների հսկողություն, լոկալացում, բուժում եւ հաշվետվություն, ինչպես նաեւ ճշգրիտ տեղեկություն

Փոխադարձությունը պետք է մշտական բնույթ կրի:

Այն երկրներում, որտեղ շարունակվում է ուղեւորությունների սահմանափակումներ գործել, հետեւյալ մարդկանց կատեգորիան պետք է ազատ լինի սահմանափակումներից՝

- ԵՄ քաղաքացիները եւ նրանց ընտանիքների անդամները

- ԵՄ երկարաժամկետ բնակիչներն ու նրանց ընտանիքների անդամները

- կարեւոր անհրաժեշտությամբ ուղեւորները

- Շենգենյան երկրները (Իսլանդիա, Լիխտեյնշտեյն, Նորվեգիա, Շվեյցարիա) եւս մասնակցում են այս կատեգորիայում:

Երրորդ երկրների այս ցուցակը պետք է վերանայվի յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ:

Ուղեւորությունների սահմանափակումները պետք է ամբողջությամբ կամ մասնակիորեն հանվեն կամ կրկին սահմանվեն կոնկրետ երրորդ երկրի համար, որն արդեն ներառվել է ցուցակում՝ համապատասխան որոշ պայմաններում փոփոխություններին: Եթե նշված երրորդ երկրում իրավիճակն արագ վատանում է, պետք է արագ որոշում ընդունվի: