Միջոցառումը տեւել է երկու ժամ, որի ժամանակ 1,2 հազար լրագրողներ լուսանկարել են «Եվրատեսիլ-2011» մրցույթի մասնակիցներին: Նրանք բոլորը ցանկանում էին այս կամ այն կերպ ուշադրություն գրավել:

Կարմիր գորգի վրա 43 մասնակից պատվիրակություններից յուրաքանչյուրին դիմավորել է Դյուսելդորֆի լորդ-քաղաքապետ Դիրք Էլբերսը եւ «Եվրատեսիլ»-ի գործադիր սուպերվայզեր Յոն Օլա Սանդը, հաղորդում է mediananny.com-ը:

Մուտքը դեպի  Tonhalle, ինչպես հարկն է, ծածկված է եղել կարմիր գորգով: Արտիստներին սկզբում ներկայացրել են, Լորդ-քաղաքապետն ու գործադիր սուպերվայզերը ողջույնի խոսքեր են ասել, որից հետո հյուրերը մտել են ներս ու շփվել մամուլի եւ միմյանց հետ: