Մոսկվայի «Արեւելյան հեքիաթ» սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում Հայաստանի քաղաքացի է սպանվել։
Սպանվողը եղել է կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներից վախճանված 27-ամյա մի տղամարդ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Բացի այդ, կտրած-ծակած վերքերով սրճարանից հիվանդանոց է տեղափոխվել 28-ամյա մեկ այլ տղամարդ։ Նախնական տվյալներով, նա եւս Հայաստանի քաղաքացի է։
Հայտնի է, որ հանցագործությունը կատարել է ասիացու արտաքինով անհայտ տղամարդը։





























