Իրանի Խուզեստան նահանգի հրշեջներին հաջողվել է մեկուսացնել շաբաթ ցերեկը «Զարգան» էլեկտրակայանում բռնկված հրդեհը, հայտնում է Mehr-ը:
Ըստ հրշեջ ծառայության պետ Ահվազ Էբրահիմ Գանբարիի, հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 15:30-ին՝ տրանսֆորմատորներից մեկի վրա, այնուհետեւ տարածվել է էլեկտրակայանի տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է 16 հրշեջների ջանքերի շնորհիվ:
Գանբարիի խոսքով՝ հրդեհից տուժածներ չկան։





























