Մոսկվայում «Թանգարանների գիշերը»` մայիսի 14-ին տեղի կունենա հայ նկարչուհի Գայանե Խաչատրյանի «Իմ սրտում ողջ Հայաստանն է» ստեղծագործական երեկոն: Միջոցառման նպատակն է ծանոթացնել հասարակությանը, մասնավորապես, Մոսկվայի երիտասարդությանն ու ուսանողությանը թբիլիսցի հայ նկարչուհու ստեղծագործական գործունեությանը, ով համարվում է նկարչության մեջ մոգական ռեալիզմի համաշխարհային ուղղության վերջին ներկայացուցիչներից մեկը:

Երեկոյի ծրագրի շրջանակում կցուցադրվի «Կինոէսսե հայ նկարչուհի Գայանե Խաչատուրյանի մասին» եւ «Ես Գայանեն եմ Թիֆլիսից» ֆիլմերը: