Հայ-վրացական հարաբերությունները գտնվում են նորմալ հունի մեջ, եւ բոլոր հարցերն առ այսօր որոշվել եւ որոշվում են երկխոսության հիման վրա: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծել է, թե հայ-վրացական հարաբերություններում չկա այնպիսի հարց, որը հնարավոր չլինի լուծել կառուցողական երկխոսության միջոցով:





























