Թեհրանի դատարանն այսօր` մայիսի 11-ին քնարկել է երկու ամերիկացիների դետ հարուցված գործը, ում Իրանի իշխանությունները մեղադրում են լրտեսություն կատարելու մեջ: Դատը տեղի է ունեցել դռնփակ ռեժիմով:

ԱՄՆ քաղաքացիներ Շեյն Բաուերը եւ Ջոշ Ֆետալը կալանավորվել են 2009-ի հուլիսին, երբ անցել են իրաք-իրանյան սահմանը: Նրանց հետ ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Սառա Շրաուդը սեպտեմբերին գրավի դիմաց ազատ է արձակվել եւ վերադարձել տուն: Դատական նիստին նա չի մասնակցի:

Կալանավորվածները չեն ընդունում իրենց հասցեագրված մեղադրանքը եւ պնդում են, որ պատահաբար են հատել սահմանը: