Հրազդանի շրջանում շշալցված խմելու ջրի արտադրության գործարան կկառուցվի: Այս մասին այսօր` մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա հայտնել է, որ գործարանի կառուցման համար կներդրվի 50 մլն դոլար, իսկ ջուրը կարտահանվի: Վարչապետի ներկայացմամբ, գործարանի կառուցումը կնպաստի տնտեսության զարգացմանը, ինչպես նաեւ նոր աշխատատեղեր կստեղծի:
«Հայաստանի կառավարությունը շահագրգռված է այդ նախագծի իրագործմամբ»,- ամփոփել է Տ. Սարգսյանը:




























