Հայաստանի իշխանությունների նպատակը փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ հարկային բեռի թեթեւացումն է, որը կխթանի Հայաստանի միջին խավի ձեւավորմանը: Այս մասին այսօր` մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ նախագահի հանձնարարականով, արդեն համապատասխան բարեփոխումներ են իրականացվում հարկային ոլորտում, հրահանգներ են տրված Պետեկամուտների կոմիտեին, որպեսզի հարկային բեռը խելամիտ լինի, իսկ Ֆինանսների նախարարությունը կարողանա վերահսկել հարկային բեռի բաշխումը ողջ երկրի տարածքում եւ տնտեսվարող սուբյեկտների վրա:




























