Վարչապետը լավատեսորեն է վերաբերում «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի հնարավոր ֆինանսավորմանը: Այդ մասին այսօր` մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդգծելով, որ ինքը դրական է վերաբերվում այդ երկխոսությանը:
Նրա խոսքով` հիմնադրամի գործադիր տնօրեն Դանիել Յոհաննեսի այցը շատ կարեւոր էր Հայաստանի համար, քանի որ ներկայումս ծրագիրը մոտենում է ավարտին: Նա նաեւ տեղեկացրեց, որ մինչեւ տարեվերջ Հայաստանը պետք է ավարտին հասցնի 117 մլն դոլար արժողությամբ ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի ոլորտ: Վարչապետը նաեւ հայտնել է, որ հանդիպման ընթացքում բանակցել են ապագա ծրագրերի շուրջ, քննարկել չափորոշիչները, որոնցով Հայաստանը պետք է առաջնորդվի այդ ծրագրով հետագա տրանշներն ստանալու համար:




























