Իրանի Բուշեր ատոմակայանի առաջին ռեակտորը դուրս է բերվել հզորության նվազագույն վերահսկելի մակարդակի, հայտնել են կայանի շինարարության համար պատասխանատու ռուսական ընկերությունից:

«Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը հաղորդագրության մեջ նշել է, թե «կիրակի օրվանից ռեակտորի ակտիվ գոտում գործարկվել է միջուկային վառելիքի բաժանման ինքնաաջակցվող ռեակցիան»:

Անցած տարի Իրանը հայտարարել էր, թե կայանի տեւական հետաձգվող բացումը կայանալու է դեկտեմբերին: Բայց ռուսները կողմից մեկնարկը հետաձգվել է եւ կայանի լիցքավորումն սկսվել է ապրիլին:

Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները Բուշերի կայանն ընդունում են որպես իրանական ատոմային ծրագրի բաղկացուցիչ մաս:

«Բուշեր» նախագիծը սկսվել է 1974թ., Իրանի շահ Ռզա Փեհլեւին գերմանական Siemens-ին առաջարկել  էր կառուցել կայանը: Ընկերությունը հրաժարվել էր նախագծից` 1979թ. հեղափոխությունց հետո:

1992թ. Իրանը համաձայնագիր կնքել է Ռուսաստանի հետ: Աշխատանքները սկսվել են 1995թ., եւ մեկնարկը պետք է կայանար 1999թ.: