ԱՄՆ պետքարտուղարությունը վրդովվել է իրանական դատարանների հերթական ապօրինության կապակցությամբ` հրեա կնոջ եւ նրա հայ ամուսնու մահապատժով:

ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, թե Իրանում անհայտ պատճառներով կախաղան են հանել ամուսնական զույգին: Պետքարտուղարի մարդու իրավունքների հարցով Մայքլ Պոզներն այս հայտարարությունն արել է Սենատի հանձնաժողովում:

Նա արձանագրել է, որ մարդու իրավունքների վիճակն Իրանում կտրուկ վատթարացել է:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել զույգին կախաղան հանելու մասին: Ադիվա Միրզա Սոլեյման Քալիմիին եւ Վարուժան Պետրոսյանին մահապատժի էին ենթարկել Թեհրանի «Էվին» բանտում: Առայժմ հայտնի չէ, որ մեղադրանքով են նրանց պատժել: